շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամբողջ հանրապետությունում արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 216 բուժաշխատող

Ամբողջ հանրապետությունում արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 216 բուժաշխատող

209 ավագ և 516 միջին բուժաշխատողի հետ պետպատվերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ են իրականացվել։ Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնում» նշեց Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված   բուժաշխատողների աշխատանքի տեղավորման հարցին։

«Ամբողջ հանրապետությունում արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել 216 բուժաշխատող, նրանցից 34-ը` մարզերում։ Վերջիններս պետության կողմից լրավճարի ծրագրից են կարողանում օգտվել»,- նշեց նա։

Առողջապահության փոխնախարարն ընդգծեց` բոլոր ծրագրերը շարունակական են։

  • Կիսվել: