երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
14 ժամ հարկադիր կանգառ՝ Շուշիի խաչմերուկում (տեսանյութ)

14 ժամ հարկադիր կանգառ՝ Շուշիի խաչմերուկում (տեսանյութ)

Ռուս խաղաղապահների միջոցով Արցախ հասցված սնդամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաներն այսօր բաժանվել են Ստեփանակերտի վաճառակետերին, իսկ վաղը նախատեսվում է տրամադրել շրջաններին: Ադրբեջանական կողմը տեղյակ լինելով, որ բեռնատարերում միրգ-բանջարեղեն է, փորձել է արհեստական խոչընդոտ ստեղծել:
 
Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ն: 
 

Ավելի վաղ տեղեկացրլ էինք, որ, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, երեկ` մոտ ժամը 21-ից մինչև այսօր մոտ 11-ն անց 10-ը Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին:

Ավելի քան 14 ժամից հետո միայն, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում, մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում. 

  • Կիսվել: