ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մբապեն 25 տարեկանում կարիերայի 17-րդ տիտղոսն է նվաճել

Մբապեն 25 տարեկանում կարիերայի 17-րդ տիտղոսն է նվաճել

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր պրոֆեսիոնալ կարիերայում նվաճել է 17-րդ տիտղոսը։

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճել է ակումբի պատմության 12-րդ տիտղոսը։ Լիգա 1-ի 31 խաղում թիմը վաստակել է 70 միավոր։

25-ամյա Մբապեն կարիերայի ընթացքում 7-րդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն՝ մեկ անգամ «Մոնակոյի» կազմում 2016/2017 մրցաշրջանում, վեցը՝ ՊՍԺ-ի կազմում։ Ֆրանսիացին մայրաքաղաքային ակումբի կազմում նվաճել է նաև Ֆրանսիայի երեք գավաթ և սուպերգավաթ, Ֆրանսիայի լիգայի երկու գավաթ:

Ֆրանսիայի հավաքականի հետ Մբապեն հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում և օգնել է թիմին նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2021 թվականին:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում։ Նա խփել է 43 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։

  • Կիսվել: