ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի B և C դիվիզիոնի տարբեր տարիքային առաջնությունների հանդիպումները:

Կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումների սպասարկող մրցավարների թվում է Թամարա Հարությունյանը։ Նա նաև ընդգրկվել է կանանց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունների մրցավարական կազմում։

Իսկ Դավիթ Կիխյանը կսպասարկի Մ18 տարեկանների C դիվիզիոնի և Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները։

Նշենք, որ առաջնությունները կկայանան հունիս-հուլիս ամիսներին:

  • Կիսվել: