շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո հեռացավ՝ առանց հարցերին պատասխանելու

Տավուշի մարզպետը Կիրանցի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո հեռացավ՝ առանց հարցերին պատասխանելու

Կիրանցում ավարտվել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի փակ հանդիպումը գյուղացիների հետ: Հանդիպման ավարտից հետո մարզպետը որեւէ հարցի չի պատասխանել եւ հեռացել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ: Չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ է տեղադրվել, ոստիկանները միայն Կիրացնի բնակիչներին են թողնում գյուղ մտնել:

  • Կիսվել: