ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արման Ծառուկյանը տուգանվել է

Արման Ծառուկյանը տուգանվել է

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 31 600 դոլարով տուգանել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար, հաղորդում է MMA Junkie-ն։ Հարկերի եւ տուգանքի վճարումից հետո Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ հաղթանակի համար կստանա 126 400 դոլար։

Արման Ծառուկյանն այս ամիս գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենուա Սեն-Դենիի հետ։  Մենամարտը տեղի կունենա մայիսի 18-ին Փարիզում՝ խառը մենամարտերի AXDC մրցաշարում։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Սեն-Դենին ունի 13 հաղթանակ եւ 2 պարտություն։

  • Կիսվել: