շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության

Այս իշխանությունները որեւէ վստահություն չեն ներշնչում, նրանք չունեն բավարար կոմպետենտություն, գիտելիքներ եւ կարողություններ Հայաստանն առաջնորդելու համար: Այս մասին, այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան: մենք եկել ենք ասելու, որ այս երկրում այլընտրանք չպետք է լինի թալանչիների եւ դավաճանների միջեւ: Ոչ, մենք համոզված ենք, որ  իշխանությունը կարող է մաքուր լինել կոռուպցիայից, միաժմանակ լինել գրագետ ու բանիմաց: Մենք հվատում ենք, որ քաղաքականությամբ կարող են եւ պետք է զբաղվեն բրոյական, ազնիվ, պարկեշտ մարդիկ»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հավելեց, որ իրենք որպես նոր ուժ գալիս են ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ վերականգնելու համար. «Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ տացվելու է: Լավ եղեք եւ Աստված մեզ բոլորիս, մեր ժողովրդին ու պետությանը պահապան»,- իր խոսքն ամփոփեց Հայկ Մարությանը:

  • Կիսվել: