շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության

Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության

Մենք արտաքին հովանավորներ չունենք, և չենք էլ ունենալու: Էն մարդիկ, կուսակցությունները և դրանց ղեկավարները, ովքեր երբևիցե ասեն, որ մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, կամ Ռուսաստանի շպիոններն ենք, դա կոնկրետ Նիկոլական պրոպագանդան է: Այս մասին այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, նորաստեղծ կուսակցությունն  առաջակում է հարևան պետությունների՝ Վրաստանի և Իրանի  հետ ունենալ լավ հարաբերություններ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցել արժանապատիվ հարաբերություններ՝ պաշտպանել երկրի շահերը: Բացի այդ, նա շեշտեց, որ պետք է եվրոպական երկրների հետ ինտեգրման պրոցեսն ընթանա, որովհետև մենք շատ սերտ կապված ենք այդ քաղաքակրթության հետ:

«Մենք եվրոպական ժողովուրդ ենք, եվրոպական ձևով ենք մտածում, մեր քաղաքում, երբ դուրս ես գալիս փողոց, զգում ես, որ եվրոպական քաղաքում ես՝ մտածելակերպը, արժեքները և այլն: Պետք չի նոր գնալ, մենք էդտեղ ենք, ուղղակի պետք է ամրապնդել այս ամեն ինչը: Մենք պետք է լավ կապեր ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ, ԱՄՆ-ի հետ, Հնդկաստանի և Չինաստանի հետ, այսինքն բոլոր խաղացողների հետ պետք է մեր հարաբերությունները կարգավորենք ճիշտ մասնագետների և գործողությունների միջոցով»,-հավելեց նախկին քաղաքապետը:

  • Կիսվել: