ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան

Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան

Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքվ՝ մեր տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճել։

«Մեզ թվացել է, որ մենք արտոնյալ  պայմաններ ստեղծելով, պետք է մարդկանց  ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք մարդկանց  համար, որպեսզի նրանք աճեն և տնտեսությունն ու բիզնեսն էլ աճեն, նրանք աճելով՝ հասնեն ավելացված արժեքի հարկման դաշտ:

Բայց հիմա, երբ ուսումնասիրում ենք պրակտիկան, տեսնում ենք, որ այդ տնտեսվարողները (հիմա շրջանառության հարկի շեմը 120 մլն դրամ է)  սկսում են  ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Այսինքն՝ մենք ստեղծել ենք մի այնպիսի դաշտ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է փուլ առ փուլ հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից,. «Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար: Հարկային համակարգն այն է, ինչ քաղաքացին վճարում է պետություն ունենալու համար: Քաղաքացին, ամեն լուման հարկ վճարելով՝ ուժեղացնում է պետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: