ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացումներ:

Գյումրու դրամատիկական և Մտորումների թատրոններում կներկայացվեն Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, ինչպես նաև ևս 19 ներկայացում Հայաստանի մարզային 5 քաղաքների ու Երևանի թատրոնների խաղացանկերից:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների ինֆորմացիոն աջակցությամբ։

  • Կիսվել: