ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից 48,477 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց  ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

Կառավարությունն այս մասին որոշում ընդունեց մայիսի 2-ի նիստում։

Հատկացվող գումարի շրջանակներում համապատասխան ժամանակահատվածի համար ամսական 50000 դրամ կամ 10000 դրամ աջակցություն կտրամադրվի շուրջ 106000 մարդու։

  • Կիսվել: