Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
Video Player
«Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։ Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Շնորհավորական ուղերձին կից դեսպանությունը ներկայացրել է նաև տեսանյութ, որում դեսպանության աշխատակիցները բնութագրում են սերը:
Этот текст доступен на Հայերեն