երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ ուղիղ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ ուղիղ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 19-ին, ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Գագիկ Խաչատրյանը դատարան է ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

  • Կիսվել: