հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
 Փաշինյանը և բարձրաստիճան պաշտոնյաները Սարդարապատի հուշահամալիրում են․ ուղիղ

Փաշինյանը և բարձրաստիճան պաշտոնյաները Սարդարապատի հուշահամալիրում են․ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր։ Նրանց ուղեկցում են կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ այսօր առավոտից Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված այս հատվածում, ոստիկաններ կան նաեւ ծառերի տակ։

  • Կիսվել: