ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանության տեսանյութը`  ՌԴ-ում Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի ձերբակալության մասին

Ոստիկանության տեսանյութը` ՌԴ-ում Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի ձերբակալության մասին

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը։

Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

  • Կիսվել: