երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մետալուրգիայի ոլորտում 2021-ից հիմնվել է 4 նոր գործարան․ Քերոբյան

Մետալուրգիայի ոլորտում 2021-ից հիմնվել է 4 նոր գործարան․ Քերոբյան

Հայաստանում անհրաժեշտ է մտցնել մետաղական կիսաֆաբրիկատների արտահանման տուրք։ Այս մասին Ազգային ժողովում  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար  Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը 2021թ. սեւ մետաղի ջարդոնի արտահանման արգելք է մտցրել, ինչը հանգեցրել է ոլորտում ներդրումների ներգրավման։ Բացի այդ, 2021-ից կատարվել են մոտ 100 միլիոն դոլարի ներդրումներ, ստեղծվել է 750 նոր աշխատատեղ, հիմնվել 4 նոր գործարան․«Այժմ առաջարկվում է մետաղական կիսաֆաբրիկատների արտահանման պետական տուրք սահմանել։ Դրանով մենք կխրախուսենք վերջնական արտադրանքի արտադրությունը»։ 

  • Կիսվել: