ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

Մենք ճիշտ էինք, քաղաքապետը` սխալ. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն ու անձամբ քաղաքապետը կատեգորիկ հերքեցին, որ Սամվել Ալեքսանյանը նվիրատուների շարքում կա: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն` անդրադառնալով քաղաքային իշխանությանը նվիրաբերված «ԿամԱԶ»-ների թեմային: Նա նշեց, որ քաղաքապետարանի այսօր հրապարակած ցուցակից երևում է, որ Սամվել Ալեքսանյանը բեռնատարներ, այնուամենայնիվ, նվիրել է քաղաքապետարանին:

«Մինչ այս քաղաքապետն ասում էր. «չգիտեմ` ովքեր են նվիրաբերել, բայց հաստատ Ալեքսանյանը չկա նրանց մեջ», բայց դա հաստատվեց: Իմաստը ո՞րն էր հերքելու, մեզ էլ սուտ հանելու»,-ասաց Խաժակյանը:

Խաժակյանն ասաց, որ դա նվիրատվությւոն չէր, իրականում նման գույք քաղաքապետարանին տրամադրվել է որոշակի շինթույլտվության դիմաց:

 

  • Կիսվել: