երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը․ ուղիղ

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը․ ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին շարունակում է դեռեւս նախորդ շաբաթ սկսված իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 36 հարց:

Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է, թեեւ արդեն նախատեսված է, որ դեկտեմբերի 12-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ:

ԱԺ շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում էր պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Այն նախորդ շաբաթ ընդունվել է:

Օրակարգում էր 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար:

Նշենք, որ ԱԺ-ն նախորդ շաբաթ չի ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով անդամի երկու թեկնածուներին՝ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին: Փոխարենը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է ընտրել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների կողմից  առաջադրված թեկնածու Մանվել Բադալյանին: Հատկանշական է, որ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել քվեարկությանը:

  • Կիսվել: