Կառավարության նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ուղիղ
Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 26-ին արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում ընդգրկված է 17 հարց:
Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր: