երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովը․ ուղիղ

Մեկնարկել է «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովը․ ուղիղ

Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի է ունենում «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողով՝ Արցախի Սահմանադրության ընդունման, Արցախի Անկախության Հանրաքվեի, մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրերի կապակցությամբ։

Համաժողովի նպատակն է վեր հանել Արցախի հայաթափման հետևանքով առաջացած իրավախախտումները և վերականգնել քաղաքացիների իրավուքները, որոնք ոտնահարվում և առհամարհվում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնելու են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, իրավաբաններ Արամ Օրբելյանը, Արսեն Բաբայանը, Հովհաննես Խուդոյանը, Վարազդատ Հարությունյանը, իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը, լրագրողներ` Լարա Առաքելյանը, Անի Գևորգյանը, Հռիփսիմե Ջեբեջյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Միրա Անտոնյանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, հասարակական գործիչներ Նարե Սիմոնյանը, Շանթ Չարշաֆյանը, մեդիա նախաձեռնության հեղինակ Վանա Շիրվանյանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, Ցեղասպանության կանխարգելման՝ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորջեյը, ով հանդես կգա տեսաուղերձով։

Համաժողովին կազդարարվի իրավապաշտպան նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

Նշենք, որ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն է։

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչպես նաև Արցախի Անկախության Հանրաքվեի և Արցախի Սահմանադրության ընդունման օրը։

  • Կիսվել: