հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մայր տաճարում միասնական ժամերգությանը կմասնակցի նաեւ Վեհափառ Հայրապետը. ուղիղ

Մայր տաճարում միասնական ժամերգությանը կմասնակցի նաեւ Վեհափառ Հայրապետը. ուղիղ

Այսօր Մայր տաճարում միասնական ժամերգություն տեղի կունենա ժամը 17.00–ին։

Ժամերգությանը ներկա կլինի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանին աջակցող 10 եպիսկոպոսները կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը կալանավորված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Միասնական ժամերգությունը եւ աղոթքը անազատության մեջ գտնվող հոգեւոր հայրերի համար է։

Նշենք, որ այս պահին Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները դեռեւս չեն եկել Էջմիածին, բայց ժամը 15.00–ից սկսած Մայր տաճարի բակում են հավաքվել Վեհափառի հարյուրավոր աջակիցներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ոստիկանության հսկայածավալ ուժեր են բերվել Էջմիածին։

  • Կիսվել: