հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մասիսի ավագանին համայնքապետ է ընտրում․ ուղիղ

Մասիսի ավագանին համայնքապետ է ընտրում․ ուղիղ

Մասիսի ավագանին այսօր՝ նոյեմբերի 17–ին, նիստ է գումարել, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։

Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31–ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:

Հիշեցնենք, որ Համբարձումյանը անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:

  • Կիսվել: