երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է կառավարության նիստը․ այն վարում է փոխվարչապետը․ ուղիղ

Մեկնարկել է կառավարության նիստը․ այն վարում է փոխվարչապետը․ ուղիղ

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Արտակ Վահեի Թորոսյանին և Գոռ Արթուրի Սաֆարյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվական հուլիսի 20-ի N 1207-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

- Բնակելի տարածքներ նվիրելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին,

- Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ. ռազմավարությունը և 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: