ուրբաթ, դեկտեմբեր 2
2 / 12 / 2022
«Իմ հարկերով սնվող ոստիկանը բիչոկ է գցում գետնին»․ քաղաքացին պահանջում է տուգանել նրան

«Իմ հարկերով սնվող ոստիկանը բիչոկ է գցում գետնին»․ քաղաքացին պահանջում է տուգանել նրան

Մարզահամերգային համալիրի տարածքում ոստիկանների և քաղաքացու միջև վիճաբանություն է սկսվել, երբ քաղաքացին նկատողություն է արել ոստիկանության կապիտանին, թե ինչու է նա ծխախոտի մնացորդը ավտոմեքենայից գցում: Ոստիկանին նկատողություն արած Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը փորձել է «հակադարձել». «Քաղաքացի՛, իսկ դու ինչո՞ւ ես գազոնի վրա կանգնել։ Դուք չգիտե՞ք, որ գազոններում չի կարելի քայլել: Այստեղ օրենք չկա, այստեղ կարգապահություն է: Սա հուշարձան է, իր ներքին կանոնադրությունն ունի»:

Այնուհետեւ ոստիկանը քաղաքացուց պահանջել է անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճառաբանելով, որ քաղաքացին հնարավոր է հետախուզման մեջ լինի: Վիգեն Սարգսյանը փորձել է բացատրել, թե ինչու չպետք է աղբը թափել չթույլատրված հատվածում, ոստիկաններն էլ պատասխանել են. «Քաղաքացի՛, ինձ մի ասա, եթե այդքան մաքրության մասին մտածում ես, գնա քաղաքացիներին ասա: Դուք հիմա խոչընդոտում եք իմ աշխատանքը»:

  • Կիսվել: