շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԾԿՀ-ն քննում է ջրի սակագինը 8,5 դրամով բարձրացնելու հարցը․ ուղիղ

ՀԾԿՀ-ն քննում է ջրի սակագինը 8,5 դրամով բարձրացնելու հարցը․ ուղիղ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ի իր նիստում քննարկում է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ:

Իսկ ՏԿԵ նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը  կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն  սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:

  • Կիսվել: