երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը  Եռաբլուրում․ տեսանյութ

Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը Եռաբլուրում․ տեսանյութ

«Եռաբլուրում» ազգային երգերի եւ պարերի ներքո հրաժեշտ տվեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին:

Նշենք, որ Կամերային երաժշտության տան դիմաց եւս, որտեղ տեղի էր ունենում Գինոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը, նրան ճանապարհեցին զուռնայի հնչյունների ներքո յարխուշտա պարով:

Երբ դագաղը դուրս բերեցին Կամերային երաժշտության տնից հնչեց զուռնան ու տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում:

  • Կիսվել: