Էրիկ Վարդանյանը միջնամատ է ցույց տվել երկրպագուներին (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Փյունիկին» ու 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնել, գրում է Armsport կայքը։
Հանդիպման 67-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը մրցակցին հարվածելու, ապա մրցավար Հենրիկ Նալբանդյանի հետ բախվելու համար կարմիր քարտ է ստացել:
Հանդերձարան հեռանալիս Վարդանյանը միջնամատ է ցույց տվել «Արարատի» երկրպագուների ուղղությամբ: Այնուհետև տրիբունաներում հրմշտոց է սկսվել, բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո: