երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը․ ուղիղ

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը․ ուղիղ

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մեկնարկել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում:

Հայաստանի կողմից նման նշանակության միջոցառման հյուրընկալումը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում Հայաստանի հեղինակության բարձրացմանը: Վերջինս, իր հերթին, կարևորվում է 2024թ. դեկտեմբերին ակնկալվող խմբի նախագահի ընտրությունների համատեքստում: Միջազգային հանդիպման հյուրընկալումը նաև լուրջ նախադրյալներ է ստեղծում միջազգային կառույցներում փոխկապակցվածության խթանման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման օրակարգում Հայաստանի տեսանելիության բարձրացման համար:

Տարածաշրջանային հանդիպումը լավ հնարավորություն է Խաղաղության խաչմերուկի հայեցակարգը միջազգային հանրությանը ներկայացնելու և Հարավային Կովկասում տրասնպորտային ենթակառուցվածքները պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և իրավազորության հիման վրա ապաշրջափակելու հայկական կողմի մոտեցումներն առաջ մղելու համար:

Արտաքին գործերի նախարարության գրություններում նշվել է, որ նման մակարդակի հանդիպման կազմակերպումը ենթադրում է լուրջ ֆինասնական պարտավորություններ:

Նշենք, որ այս միջոցառման անցկացման համար նախատեսվել էր 302,88 մլն դրամ, սակայն ավելի ուշ՝ կապված հրավիրյալ երկրների պատվիրակությունների և դրանց անդամների քանակի, ինչպես նաև միջոցառման տեխնիկական սպասարկման որոշակի ճշգրտումների հետ, նախահաշվի գումարները ենթարկվել են փոփոխության՝ կազմելով 219 մլն 785 հազար դրամ:

Կառավարություն իր այսօրվա նիստում որոշում կընդունվի այդ նպատակով հատկացնել 120 մլն դրամ:

  • Կիսվել: