ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ազնավուրի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հանրահավաք է․ ուղիղ

Ազնավուրի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հանրահավաք է․ ուղիղ

Երևանի Ազնավուրի հրապարակում մեկնարկած հանրահավաքը, դրա կազմակերպիչ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի խոսքով,  ազդարարում է գործընթացի սկիզբ։

«Սա առաջին հանրահավաքն է, ինֆորմատիվ բնույթ ունի, մտադիր ենք նման փոքր հավաքներ անցկացնել Երևանում, աաջիկա երկու ամսում դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիսին գեներեցնենք այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ երկրում փոփոխություն հնարավոր է եթե Նիկոլ Փինյանը հեռանա»,- ասաց նա։

Ս.Սուրենյանցի խոսքով, հասկանում են, որ հասարակական գիտակցության հետ էլ ճգնաժամ կա։ 

«Հանրահավաքներն ուղղված են լինելու հասկանալու, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալու հարցում»,- ասաց քաղաքական գործիչը։ 

Ս.Սուրենյանցը հայտարարեց, որ հասարակությանը պետք է նոր ազգային, քաղաքական պետական պրոդուկտ առաջարկեն, որպեսզի հասարակությունը հավատա այդ իդեային ու կոնսոլիդացվի։

  • Կիսվել: