հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ-ում ընթանում է 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումը. ԱԺ-ում են Սանոսյանը, Սիմիդյանը, Քերոբյանը (ուղիղ)

ԱԺ-ում ընթանում է 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումը. ԱԺ-ում են Սանոսյանը, Սիմիդյանը, Քերոբյանը (ուղիղ)

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հունիսի 6-ին, շարունակվում են ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Նիստի օրակարգում են հետեւյալ ոլորտների կատարողականների քննարկումը.

տարածքային կառավարում,

դոտացիաներ համայնքներին,

պատվիրակված լիազորությունների իրականացում,

բնապահպանություն/շրջակա միջավայր,

գյուղատնտեսություն:

Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը և մարզպետները:

Նշենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում 2022 թվակլանի բյուջեի կատարողականների քննարկման վերջին օրն է: Մինչև հունիսի 12-ը նախատեսված է 2022-ի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումների ամփոփումը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։

Այնուհետեւ տարեկան հաշվետվությունը կընդգրկվի ԱԺ  հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։

  • Կիսվել: