Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քննարկում է 2026 թ. բյուջեի նախագիծը. ուղիղ
Հոկտեմբերի 27-ին Երևանում սկսվել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների համար։
Բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Քննարկումը տեղի է ունենում պատգամավորների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ֆինանսների նախարար Վահե Հովակիմյանի, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի մասնակցությամբ։


