ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ազգային ժողովի հերթական քառօրյան․ ուղիղ

Ազգային ժողովի հերթական քառօրյան․ ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Նիստի սկզբում խորհրդարանը սկսեց քվեարկել նախօրեին քննարկված նախագծերը, բայց հենց առաին օրինագծի քվեարկությունի առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց եւ նիստն ընդհատվեց:

Նշենք, որ քվեարկության էր դրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում նիստին, առավոտյան նիստին գրանցվել է 59 պատգամավոր:

Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 27 հարց:

  • Կիսվել: