երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
WTA-1000․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

WTA-1000․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։

Աշխարհի 39-րդ ռակետը ուժեղ է գտնվել ամերիկացի մրցակցուհուց՝ Լորեն Դեյվիսից (WTA-ի դասակարգման 232-րդ հորիզոնական):

Պայքարը տևել է 1 ժամ 33 րոպե։ Էլինան հաղթել է 6:4, 6։2 հաշվով։

Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի խորվաթ Դոնա Վեկիչը (WTA-ի դասակարգման 22-րդ հորիզոնական)։ Հանդիպումը կկայանա վաղ՝ մարտի 9-ին։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: