երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
US Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

US Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 66-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, ֆրանսիացի Ալիզե Կորնեի հետ եւ առավելության հասավ 6:2, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Երկրորդ շրջանում Ալինա Ավանեսյանը կհանդիպի աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը մեկնարկում 6:2, 4:6, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 35-րդ ռակետ, իտալացի Յասմինե Պաոլինիին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

 
 

  • Կիսվել: