երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց եռագույնը. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը

Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց եռագույնը. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը

Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց հայոց եռագույնը: Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Արթուր Դավթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով:

Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաեւ չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:

  • Կիսվել: