ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծանրորդ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Ծանրորդ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներն առաջին մեդալն են նվաճել աշխարհի առաջնությունում:

 Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երեք մոտեցումներից մեկով բարձրացրեց 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրումում կրկին մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր:

Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:

Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի առաջնության կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում հրել էր 90 և պոկել 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը երկու ենթախմբերում գրավել էր 18-րդ տեղը: Իսկ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հրել 166 կգ և պոկել էր 186 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում Կարապետյանը գրավել էր 12-րդ տեղը: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Վարդան Մանուկյանը հանդես  էր եկել B ենթախմբում և երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն էր: 96 կգ քաշային ծանրորդներից  Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկել էր 163 կգ և հրել 205 կգ: Երկամարտի 368 կգ արդյունքով Մկրտչյանը 6-րդն է: Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ էր պոկել, սակայն տապալել էր հրում վարժությունը` ստանալով 0:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: