երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների արծաթե մեդալակիր

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում:

Հայ մարզուին երկամարտում գրանցել է 218 կգ արդյունք ու արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը: Պոկում վարժությունում Խաչատրյանը բարձրացրել է 96 կգ կշռող ծանրաձողը և այս վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա 122 կգ արդյունքով դարձյալ փոքր արծաթ է նվաճել:
 

  • Կիսվել: