չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը(67 կգ) պոկում վարժությունից հետո երկրորդն է:

Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 142 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը քաշային փոփոխություն չկատարեց, բայց 142 կգ-ը կրկին չհաջողվեց Գոռ Սահակյանին պոկել: Միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:

Պոկում վարժության առաջատարը 153 կգ արդյունքով այս պահին Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Չեն Լիժուն է: Նա 11 կգ-ով գերազանցում է Գոռ Սահակյանին:

Ընդմիջում է: Քիչ անց կմեկնարկի հրում վարժության մրցումը: Գոռ Սահակյանը պայքարը կսկսի 170 կգ-ով:

Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 145 կգ:

 

  • Կիսվել: