երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի դուբլն օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում հաղթանակ կորզել «Պոդբրեզովայից»:

 

29-ամյա Բարսեղյանը 22-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հաղթական գոլ է խփել: «Սլովանն» առավելության է հասել 3-2 հաշվով:

 

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանն անցկացրել է 4 խաղ ու խփել 3 գոլ:

 

  • Կիսվել: