կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մեկնարկային առաջի օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից։

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռախիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։

Մեկնարկային գոտեմարտում Վազգենը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին։

Այսօր Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջել էր գերմանացի Էրիկ Տիելին։ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից։ Մեր մարզիկը 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի մրցակցին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: