հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած «Tallinn Trophy» միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 14 գեղասահորդներ:

Հիշեցնենք, որ այս ամիս Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Դա նրա առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում:

 

  • Կիսվել: