ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտում շախմատի հուշամրցաշար է մեկնարկել

Ստեփանակերտում շախմատի հուշամրցաշար է մեկնարկել

Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան գոյապայքարի անմահ հերոս Սամվել Սաֆարյանի հիշատակին, ով Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնական գծով փոխտնօրենն էր։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանն ասել է, որ հուշամրցաշարը ֆեդերացիայի կարևոր միջոցառումներից մեկն է, որը ամենամյա բնույթ է կրում։

Нет описания.

Нет описания.«Մրցաշարին ամեն տարի մասնակցում են հանրապետության ուժեղագույն շախմատիստները։ Այս անգամ շրջափակման հարուցած խնդիրների պատճառով շրջաններից մասնակիցներ չունենք։ Մրցաշարը տևելու է չորս օր, ամեն օր խաղարկվելու է երկու պարտիա՝ շվեցարական մրցակարգով։ Երեք ուժեղագույն շախմատիսները հուշամրցաշարի ավարտին ֆեդերացիայի կողմից կպարգևատրվեն պատվոգրերով և կստանան դրամական պարգևներ»,-մանրամասնել է Ս. Ասատրյանը։

 

Нет описания.

Մրցաշարի մասնակից Տիգրան Թամրազյանի խոսքով` հինգ տարեկանից սկսած` հետաքրքրված է շախմատով, և այս ընթացքում մասնակցել է բազմաթիվ հուշամրցաշարերի, հանրապետական առաջնությունների ու հաղթանակներ գրանցել։

Нет описания.

«Այս մրցաշարը հնարավորություն է փորձի փոխանակման։ Բայց նպատակ ունեմ հերթական անգամ հաղթանակ տանել»,-հավելել է Տ. Թամրազյանը։

  • Կիսվել: