կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սպերցյանը տաղանդավոր է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում․ Կամոցի

Սպերցյանը տաղանդավոր է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում․ Կամոցի

«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ներուժի մասին։

«Հուսով եմ, որ նա կարող է ամռանը տեղափոխվել Եվրոպայի թոփ առաջնություն։ Սպերցյանը կարող է շատ լավ խաղացող լինել Իտալիայի լավագույն թիմերի համար։

Կարո՞ղ է նա խաղալ Անգլիայում: Էդուարդը տաղանդավոր խաղացող է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում»,- ասել է Կամոցին Metaratings.ru-ին տված հարցազրույցում։

22-ամյա Սպերցյանի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: