հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպերցյանը կլինի հաջորդ հայ ֆուտբոլիստը, որը կխաղա Եվրոպայում․ Բայրամյան

Սպերցյանը կլինի հաջորդ հայ ֆուտբոլիստը, որը կխաղա Եվրոպայում․ Բայրամյան

«Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ եվրոպական բարձրակարգ ակումբում։

«Կարծում եմ, որ Եվրոպայում խաղացող հաջորդ հայ ֆուտբոլիստը Սպերցյանն է լինելու։ Պատասխանս ակնհայտ է։ Նա հիմա ամենապատրաստն է Եվրոպա տեղափոխվելու համար: Էդուարդը երբեք երկրորդ Հենրիխ Մխիթարյան չի լինի, բայց ես հավատում եմ, որ նա էլ կարող է մեծ կարիերա ունենալ։ Նաիր Տիկնիզյանը նույնպես կարող է խաղալ Եվրոպայում»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
 

Էդուարդ Սպերցյանն այս օրերին Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրո-2024-ի որակավորման փուլի Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին, իսկ Բայրամյանն այս անգամ հրավեր չի ստացել ազգային թիմից։

  • Կիսվել: