շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սպերցյանն արդեն հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար․ Մինասյան

Սպերցյանն արդեն հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար․ Մինասյան

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ ժամանակն է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի եվրոպական թոփ առաջնություններից մեկը։

«Սպերցյանն արդեն բավականաչափ հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար։ Կարծում եմ՝ նա կարող է խաղալ Իսպանիայում, այս մրցաշարը համապատասխանում է նրա ոճին։ Հիմա երկու շատ ուժեղ լիգաներ կան՝ անգլիական ու իտալական, նրանք այս պահին թոփ-5 առաջնություններում առաջ են մնացածներից։ Էդուարդին պետք է խաղալ, իսկ Իսպանիայում նա ավելի շատ հնարավորություններ կունենա դրա համար։ Այնտեղից կարելի է սկսել: Եթե Մխիթարյանին նայեք, ապա աստիճանաբար խաղալով հասավ «Շախտյոր», «Բորուսիա Դորտմունդ»․․: Պետք է գնալ նույն ճանապարհով»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»

  • Կիսվել: