հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ

Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ

Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» անվանակարգի հավակնորդներ են:

 Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան նախորդ շաբաթ հայտարարել է 2021 թվականի Եվրոպայի լավագույն կին եւ տղամարդ ծանրորդների քվերակության մասին: «Եվրոպայի լավագույն ծանրորդ» անվանակարգում տասը թեկնածուների կազմում է Հայաստանի առաջատար ծանրորդ, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: «2021 թվականի Եվրոպայի լավագույն կին ծանրորդ» անվանակարգում տասը թեկնածուներից մեկն էլ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Եվրոպայի կրկնակի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը:
 
Քվեարկությունն անցկացվում է եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքում եւ կտեւի մինչեւ մայիսի 21-ը, ժամը 12:00-ն: Արդյունքներն ամփոփվելու են 2022 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ:
 
Լավագույն կին եւ տղամարդ անվանակարգերում հաղթող ճանաչված ծանրորդները մրցանակները կստանան Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունենալու մայիսի 27-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Այս տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 100-րդ հոբելյանական է:

  • Կիսվել: