ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Սերժ Սարգսյանը պարգևատրել է պատանի շախմատիստներին

Սերժ Սարգսյանը պարգևատրել է պատանի շախմատիստներին

Պարգևների արժանացան աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիրները:

Նոյեմբերի 4-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որը վարում էր ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի թիմային առաջնությունների, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների արդյունքները: Քննարկվեցին  նաև վարկանիշային հանձնաժողովի կողմից բարձրացված հարցեր:

Նիստի ընթացքում ՀՇՖ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիրներին՝ Շանթ Սարգսյանին, Արթուր Դավթյանին, Ռոբերտ Փիլիպոսյանին, Արամ Հակոբյանին և Արմեն Բարսեղյանին:

  • Կիսվել: