շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին

Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին

Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: 
 
Նշենք, որ մայիսի 2-ից 12-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։
 
Դե իսկ 6-րդ խաղափուլի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
 
Արթուր Դավթյանը հաղթեց Թայ Դայ Վանի Նգույենին, իսկ Նոդիրբեկ Յակուբբոյեվը՝ Ս.Լ. Նարայանանին:
 
Մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝
Անդրեյ Եսիպենկո - Ռոբերտ Հովհաննիսյան
Ամին Տաբատաբայ - Ֆրեդերիկ Սվանե
Սամուել Սեվիան - Հայկ Մարտիրոսյան
 

  • Կիսվել: