երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը երրորդ հաղթանակը տոնեց, հաղթանակ տարան նաև Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:  Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: