հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

Պորտուգալիայի ազգային հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկում հիասթափեցրեց իր երկրպագուներին: Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ խաղում բավարարվեց միայն ոչ-ոքի արդյունքով՝ 1-1:

 

Անգույն հանդիպում անցկացրեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հայտնվել է քննադատությունների թիրախում:

​Միևնույն ժամանակ, վիճակագրական տվյալները փաստում են, որ պորտուգալացին այս խաղում հակառեկորդ է սահմանել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների այն հանդիպումների հաշվարկով, որոնցում խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Ռոնալդուն գնդակին դիպել է ընդամենը 25 անգամ, ինչը նրա վատագույն ցուցանիշն է խոշոր մրցաշարերում Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած ամբողջական խաղերում, հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսը։

 

​Հավելենք, որ աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 23-ին՝ մրցելով Ուզբեկստանի ընտրանու հետ:

  • Կիսվել: